Home » 2011 » Հուլիս » 7 » "Ինտերը" պատրաստ է լսել Մայկոնին գնորդների առաջարկները
17:17
"Ինտերը" պատրաստ է լսել Մայկոնին գնորդների առաջարկները
 Իտալական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ "Ինտերը" պատրաստ է քննարկել այն բոլոր առաջարկները, ըստ որոնց գնորդ ակումբները Մայկոնի տեղափոխության դիմաց պատրաստ են հրաժարվել 20 մլն եվրո գումարից: Ըստ հեղինակավոր Goal.com սպորտային պորտալի տեղեկությունների՝ միլանյան գրանդի ղեկավարները ցանկանում են այս ամռանն իրենց առաջատար աջ պաշտպան 29-ամյա բրազիլացի Դուգլաս Մայկոնին վաճառել Մադրիդի "Ռեալին", քանի որ 2012թ.-ին ավարտվում է Մայկոնի և "Ինտերի" միջև գործող պայմանագիրը, իսկ միլանցիները չեն ցանկանում իրենց բրազիլացուն կորցնել առանց շահույթ ունենալու:
Հիշեցնենք, որ վերջին ժամանակներս Մայկոնին շատ է ցանկանում "Ռեալում" տեսնել մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 452 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0