Home » 2012 » Հունվար » 5 » "Ինտերը" և "Յունայթեդը" շուտով կսկսեն բանակցությունները Սնեյդերի հարցով
22:32
"Ինտերը" և "Յունայթեդը" շուտով կսկսեն բանակցությունները Սնեյդերի հարցով
"Մանչեսթեր Յունայթեդի" վերջին անհաջող ելույթները և վնասվածքների իսկական էպիդեմիան կարծես ստիպել են թիմի ղեկավարությանը մտածել նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու մասին: Այդ պատճառով նորից առաջին պլան է դուրս եկել Ուեսլի Սնեյդերին ձեռք բերելու Ալեքս Ֆերգյուսոնի վաղեմի մտադրությունը: Իտալական հեղինակավոր La Gazzetta Dello Sport պարբերականը տեղեկացնում է, որ "Ինտերի" սպորտային տնօրեն Մարկո Բրանկան պատրաստվում է մեկնել Մանչեսթեր` "Յունայթեդի" ղեկավարության հետ բանակցելու համար: Նշվում է նաև այն մասին, որ "Ինտերը" կվաճառի Սնեյդերին, եթե նրա համար խոշոր գումար վճարվի:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 419 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 0