Home » 2011 » Դեկտեմբեր » 28 » Ինյեստա. "Ոսկե գնդակ" տիտղոսին հավակնորդ 3 ֆուտբոլիսներն էլ աշխարհի լավագուն ֆուտբոլիստներն են"
20:48
Ինյեստա. "Ոսկե գնդակ" տիտղոսին հավակնորդ 3 ֆուտբոլիսներն էլ աշխարհի լավագուն ֆուտբոլիստներն են"
 Իսպանական հեղինակավոր AS պարբերականը տեղեկացնում է, որ կատալոնական "Բարսելոնայի" իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինյեստան հանդիպել է լրագրողների հետ, որոնց հետ զրուցել է 2011թ.-ի "Ոսկե գնդակին" հավակնորդ ֆուտբոլիստների մասին: Հանդիպման ժամանակ Ինյեստան ասել է. "Ոսկե գնդակին" հավակնորդ 3 ֆուտբոլիստներն էլ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներն են: Այդ 3 ֆուտբոլիիստների երկուսն իմ թիմակիցներն են, ուստի ես ավելի կուրախանամ, եթե նրանցից մեկը դառնա "Ոսկե գնդակի" դափնեկիրը: Հաջորդ մրցաշրջանը շատ հետաքրքիր է լինելու. 2012թ.-ին Իսպանիայի ազգային հավաքականը փորձելու է պահպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը ԵՎՐՈ 2012-ի շրջանակներում, իսկ "Բարսելոնան" էլ պետք է ընդունի եվրագավաթների շրջանակներում բոլոր մարտահրավերները: Մեզ 2011/2012թթ. մրցաշրջանի հիանալի երկրորդ հատված է սպասվում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 437 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0