Home » 2012 » Նոյեմբեր » 14 » Ինյեստան՝ Պեպեի ու Լեո Մեսսիի մասին
08:16
Ինյեստան՝ Պեպեի ու Լեո Մեսսիի մասին
 Կատալոնական "Բարսելոնայի" կիսապաշտպան Անդրես Ինյեստան այսօր լրագրողներին պատմել է, որ նորմալ հարաբերությունների մեջ է Մադրիդի "Ռեալի" կենտրոնական պաշտպան Պեպեի հետ, և հավանական է, որ մի օր ինքն ու Պեպեն կարող են լավ ընկերներ էլ լինել: "Ես կարող եմ նրա հետ ընկերանալ, ինչու ոչ: Իհարկե, ժամանակին իրոք վատ եմ արտահայտվել Պեպեի մասին, սակայն դա արդեն իսկ անցյալում է",- ասել է Անդրեսը՝ հավելելով, որ "Ռեալի" կենտրոնական պաշտպանը այս պահին լավագույններից մեկն է ողջ աշխարհում:
   Ֆուտբոլիստը խոսել է նաև իր խաղընկեր Լեո Մեսսիի հետ ունեցած ջերմ ու ընկերական հարաբերությունների մասին: Ըստ կիսապաշտպանի՝ Լեո Մեսսին, ով այս տարի էլ արդեն 76 գոլի հեղինակ է դարձել ու շրջանցել լեգենդար Պելեին, աշխարհում թիվ ՄԵԿ ֆուտբոլիստն է. "Նա ունիկալ խաղացող է, այդ պատճառով էլ այդքան շատ ռեկորդների հեղինակ է դարձել: Մենք երջանիկ ենք "Բարսելոնայում", որ նա մեզ հետ է ու դեռ երկար կլինի այս թիմի մի մեծ մասնիկը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 491 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0