Home » 2011 » Մայիս » 2 » Իռլանդիայում նոր համալրման են սպասում
09:45
Իռլանդիայում նոր համալրման են սպասում
Մերսիսայդյան "Լիվերպուլի" ավագ և Անգլիայի ազգային հավաքականի առաջատար խաղացող Սթիվեն Ջերարդի հորեղբոր տղան` Էնտոնի Ջերարդը, որը վարձավճարային հիմունքներով հանդես է գալիս "Հալլ Սիթիի" կազմում, ընդունել է Իռլանդիայի քաղաքացիություն: Այսինքն` 25-ամյա պաշտպանն այսուհետ հանդես կգա Իռլանդիայի ազգային հավաքականում:
Ի դեպ, Էնտոնի Ջերարդը ճանաչվել է "Հալլի Սիթիի" տարվա ֆուտբոլիստ:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Իռլանդիայի հավաքականները Եվրո 2012 մրցաշարի որակավորման փուլում ընդգրկված են միևնույն խմբում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 420 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0