Home » 2015 » Օգոստոս » 19 » Իրականում Շվայնշտայգերի տրանսֆերի համար քիչ գումար է վճարվել
15:12
Իրականում Շվայնշտայգերի տրանսֆերի համար քիչ գումար է վճարվել

 Գերմանական "Bild" պարբերականը պնդում է, որ անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" ղեկավարությունը "Բավարիային" Գերմանիայի ազգային հավաքականի առաջատար Բաստիան Շվայշտայգերի տրանսֆերի համար վճարել է ընդամենը 6.3 մլն ֆունտ: Չնայած պաշտոնապես չի ֆիքսվել, թե գերմանացի 30-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունն ինչ է արժեցել (թե՛ գերմանական, թե՛ անգլիական կողմը թափանցիկությամբ աչքի չի ընկել), սակայն բրիտանական ԶԼՄ-ները շտապել են հայտարարել 14.4 մլն ֆունտ արժողությամբ գործարքի մասին:
  Եվ ահա այսօր պարզվում է, որ իրականում "Մանչեսթեր Յունայթեդի" գործադիր տնօրեն Էդ Վուդվորդին հաջողվել է հիանալի գործարք կնքել ընդամենը 6.3 մլն ֆունտի դիմաց:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 286 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0