Home » 2012 » Հուլիս » 25 » Իսպանացի խաղացողը կհամալրի "Արսենալի" շարքերը
13:13
Իսպանացի խաղացողը կհամալրի "Արսենալի" շարքերը
 Իսպանիայի ընտրանու և "Մալագայի" եզրային կիսապաշտպան Սանտի Կասորլան կարող է իր հետագա ֆուտբոլային կարիերան անցկացնել Անգլիայում, որտեղ 27-ամյա տղայի ծառայություններով հետաքրքրվում է Լոնդոնի "Արսենալը": Ըստ բրիտանական մամուլի` խաղացողն արդեն հայտնել է "զինագործների" ներկայացուցիչներին, որ ինքը պատրաստ է հեռանալ "Մալագայից", քանի որ թիմում կան մի շարք խնդիրներ: "Արսենալի" ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հույս ունի, որ իրենց կհաջողվի խաղացողին թիմ բերել ընդամենը 20 մլն եվրոյի դիմաց, և սա այն դեպքում, երբ "Մալագան" պահանջում է 45 մլն:
   Հարկ է նշել, որ անցած մրցաշրջանում "Մալագայի" կազմում Սանտի Կասորլան մասնակցել է իսպանական "Լա լիգայի" բոլոր 38 խաղերին և դարձել է 9 գոլի հեղինակ: Նշվում է նաև, որ խաղացողին կարող են վաճառել թիմի ֆինանսական վատ վիճակի պատճառով:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 332 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0