Home » 2011 » Մայիս » 16 » Իսպանական "Լա լիգա" 37-րդ տուր. Ռոնալդուի պատմական նվաճումը
07:40
Իսպանական "Լա լիգա" 37-րդ տուր. Ռոնալդուի պատմական նվաճումը
Իսպանիայում ավարտվեց "Լա լիգայի" 2010-11թթ. առաջնության նախավերջին` 37-րդ տուրը: Տուրի գլխավոր խաղում Մադրիդի "Ռեալը" մրցակցի հարկի տակ 3-1 հաշվով հաղթանակ տարավ "Վիլյառեալի" նկատմամբ, ինչով օգնեց "Վալենսիային" վերջին տուրից առաջ նվաճել Իսպանիայի "Պրիմերայի" բրոնզե մեդալները:
Նշենք, որ մադրիդցիներից տուգանային հարվածներից երկու գեղեցիկ գոլերի հեղինակ դարձավ պորտուգալացի գերաստղ Քրիշտիանու Ռոնալդուն, ում` "Լա լիգայում" այս մրցաշրջանում գոլերի թիվը հասավ 38-ի: Այսպիսով` Ռոնալդուն կրկնեց "Ռեալի" նախկին հարձակվող Ուգո Սանչեսի ռեկորդը, թեև ըստ MARCA պարբերականի այս մրցաշրջանում Ռոնալդու "Լա լիգայում" դարձել է 39 գոլի հեղինակ:

Իսկ մնացած խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
"ԱԼՄԵՐԻԱ" 3-1 "ՄԱԼՅՈՐԿԱ" 
"ԱՏԼԵՏԻԿ"  Բ. 1-1 "ՄԱԼԱԳԱ" 
"ԱՏԼԵՏԻԿՈ" Մ. 2-1 "ՀԵՐԿՈՒԼԵՍ"
"ԲԱՐՍԵԼՈՆԱ" 0-0 "ԴԵՊՈՐՏԻՎՈ"
"ԽԵՏԱՖԵ" 2-0 "ՕՍԱՍՈՒՆԱ"
"ՍՊՈՐՏԻՆԳ" 2-1 "ՌԱՍԻՆԳ"
"ՍԵՎԻԼՅԱ" 3-1 "ՌԵԱԼ ՍՈՍՅԵԴԱԴ"
"ՍԱՐԱԳՈՍԱ" 1-0 "ԷՍՊԱՆՅՈԼ"
"ՎԱԼԵՆՍԻԱ" 0-0 "ԼԵՎԱՆՏԵ"
"ՎԻԼՅԱՌԵԱԼ" 1-3 "ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ" 
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 483 | Added by: Hartsat | Rating: 5.0/3
Total comments: 3