Home » 2011 » Հունիս » 21 » Իտալական "Ինտերը" մարզչական փնտրտուքի մեջ է
18:22
Իտալական "Ինտերը" մարզչական փնտրտուքի մեջ է
Ինչպես նշում է բրիտանական Sky Sport 24 հեռուստաալիքը, Իտալիայի նախկին չեմպիոն "Ինտերը" շարունակում է մարզիչ փնտրել թիմից հեռացած բրազիլացի Լեոնարդոյին արժանի փոխարինող գտնելու համար: Այժմ Մորատտին ցանկանում է իր թիմ հրավիրել Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ իտալացի Ֆաբիո Կապելոյին: Հենց այս նորությունը հաղորդվեց եթերում, Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան պաշտոնական հայտարարություն տարածեց, որ իրենք չեն պատրաստվում հրաժարվել Կապելոյից, ոչ էլ ցանկանում են նրան թույլ տալ նրան ակումբային մակարդակը համատեղել ազգային թիմի հետ:
Նշենք, որ Մորատտին այս մի քանի օրվա ընթացքում արդեն ստացել է Մարսելո Բյելսայի, Սինիշա Միխայլովիչի ու Անդրե Վիլլաշ Բոաշի մերժումը:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 435 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0