Home » 2011 » Մայիս » 2 » Ջեկոն ցանկանում է հեռանալ
10:23
Ջեկոն ցանկանում է հեռանալ
Անգլիական "Մանչեսթեր Սիթիի" բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն, ինչպես հայտնում է իտալական Tuttosport մարզական օրաթերթը, մտադիր է ամռանը լքել իր ներկայիս ակումբը և տեղափոխվել իտալական "Միլան":
Բոսնիացի ֆուտբոլիստի ներկայացուցիչներն արդեն նախնական բանակցություններ են սկսել "ռոսսոներիների" հետ: Նշենք, որ "Միլանը" վաղուց հետևում է Էդին Ձեկոյին, և դեռևս նախորդ տարի դիտարկում էր բոսնիացի ֆուտբոլիստին ձեռք բերելու մի քանի տարբերակները:
Հիշեցնենք, որ Էդին Ջեկոն գերմանական "Վոլֆսբուրգից" անգլիական "Մանչեսթեր Սիթի" է տեղափոխվել մեծ գումարների փոխարեն այս ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, սակայն դեռևս չի կարողանում իրեն դրսևորել Անգլիայի "Պրեմիեր լիգայում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 465 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 2