Home » 2011 » Հուլիս » 5 » Ջերարդը վերսկսել է մարզումները թիմի հետ
12:51
Ջերարդը վերսկսել է մարզումները թիմի հետ
 Անգլիայի ազգային հավաքականի և "Լիվերպուլի" առաջատար խաղացող Սթիվեն Ջերարդը վերսկսել է մարզումները ընդհանուր թիմի հետ: Նշենք, որ Ջերարդը մրցաշրջանի երկրորդ հատվածի մեծ մասը բաց է թողել ստացած վնասվածքի պատճառով: Թիմին է միացել նաև Էնդի Քերոլը, ով ևս վնասվածք ուներ "Լիվերպուլ" տեղափոխվելուց հետո և բաց էր թողել առաջնության վերջնամասը: Իսկ ահա Ալբերտո Ակվիլանին, ով վերադարձել է "Յուվենթուսից", Քրիստիան Պոուլսենի և Ջո Քոուլի հետ ստիպված է նոր ակումբ որոնել, քանի որ մերսիսայդցիները հրաժարվել են այդ խաղացողների ծառայություններից:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 429 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 0