Home » 2012 » Հունվար » 13 » Ջերարդը կարիերան կավարտի "Լիվերպուլում"
09:16
Ջերարդը կարիերան կավարտի "Լիվերպուլում"

 Անգլիական "Լիվերպուլի" բազմամյա ավագ ու թիմի կենդանի խորհրդանիշ դարձած Սթիվեն Ջերարդն այսօր 2 տարով երկարաձգել է մերսիսայդյան ակումբի հետ մինչև 2013թ.-ը գործող իր պայմանագիրը. այս մասին տեղեկցանում են բրիտանական լրատվական գործակալությունները: "Ես անասելի ուրախ եմ այս կապակցությամբ: Ինձ համար այս թիմն ամեն ինչ է ու ամեն բանից առավել: Հենց փոքրուց այս թիմին եմ երկրպագել, դա է պատճառը, որ ես նաև ակումբի մեծ երկրպագուներից եմ: Կփորձեմ իմ խաղով հաճույք պատճառել մեր բազմահազար երկրպագուներին, ովքեր շատ խստապահանջ են նամանավանդ իմ` թիմի ավագի կայուն խաղի հանդեպ: Ես հաստատ կարիերաս կավարտեմ այս թիմում",-հուզված ասել է "Լիվերպուլի" ավագը:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 433 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0