Home » 2012 » Հունվար » 29 » Ջերարդը կոչ է անում մոռանալ Սուարեսի և Էվրայի կոնֆլիկտը
09:13
Ջերարդը կոչ է անում մոռանալ Սուարեսի և Էվրայի կոնֆլիկտը
 Անգլիայի գավաթի 1/16 եզրափակչի շրջանակներում երեկ կայացած "Լիվերպուլ" - "Մանչեսթեր Յունայթեդ" խաղից առաջ (Խմբ. Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է տանտերերի` 2-1 հաշվով հաղթանակով, իսկ "կարմիր սատանաներն" էլ դուրս են մնացել հետագա պայքարից) մերսիսայդցիների վետերան կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը երկու թիմերի երկրպագուներին կոչ է անրել մի պահ մոռանալ իր թիմակից Լուիս Սուարեսի և "մանկունյացիների" եզրային Պատրիս Էվրայի միջև եղած կոնֆլիկտը` փորձելով պարզապես հաճույք ստանալ այս երկու թիմերի հակամարտությունը դիտելուց: Բրիտանացի ֆուտբոլիստն ասել է. "Անհրաժեշտ է ամբողջությամբ մոռանալ այդ կոնֆլիկտի բոլոր մանրամասները, քանի որ կարծում եմ, որ այն ավելի շատ բարձրաձայնվում էր հենց մամուլի կողմից, բայց ոչ ֆուտբոլային խաղադաշտում: Այսօրվա հանդիպումը կլինի մեծ խաղ երկու տոպ-մակարդակի ակումբների մասնակցությամբ, որտեղ կհաղթի այն թիմը, որն ավելի ուժեղ կլինի: "Լիվերպուլ" - "Մանչեսթեր Յունայթեդ" հանդիպումն Անգլիայի ֆուտբոլային պատմության մի մասնիկն է, անգլիական ֆուտբոլի յուրահատուկ հակամարտություններից մեկը: Ինչ վերաբերում է հանդիպմանը, ապա միայն կասեմ, որ այն երկար ժամանակ մնա երկրպագուների հիշողության մեջ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 472 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0