Home » 2012 » Հոկտեմբեր » 1 » Ջերարդը միայն "Լիվերպուլի" մասին է մտածում
23:18
Ջերարդը միայն "Լիվերպուլի" մասին է մտածում
 Անգլիական "Լիվերպուլի" ավագ Սթիվեն Ջերարդը ցանկանում է, որպեսզի իր կարիերան էլ հարազատ ակումբում տևի հնարավորինս երկար: "Այս թիմի հետ իմ պայմանագիրը գործում է ևս 18 ամիս կամ մոտ այդքան, նույնիսկ հստակ չեմ էլ հիշում: Ցանկանում եմ այստեղ խաղալ հնարավորինս երկար: Սիրում եմ այս հրաշք ակումբը. ես թիմի ավագն եմ, ապրում եմ մեծ երազանքով, ուստի` չեմ էլ ցանկանում, որ կարիերաս ավարտվի: Իսկապես դեռ երջանիկ եմ "Լիվերպուլում", քանի որ հաճույք եմ ստանում ֆուտբոլից: Հուսով եմ` կկարողանամ իմ ներդրումն ունենալ Բրենդան Ռոջերսի գլխավորած թիմում",- ասել է Սթիվեն Ջերարդը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 416 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0