Home » 2011 » Նոյեմբեր » 8 » Ջերարդը որոշել է ԵՎՐՈ 2012-ից հետո հեռանալ հավաքականից
19:06
Ջերարդը որոշել է ԵՎՐՈ 2012-ից հետո հեռանալ հավաքականից
 Բրիտանական հեղինակավոր The Mirror պարբերականին տված հարցազրույցի ժամանակ մերսիսայդյան "Լիվերպուլի" անգլիացի կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը հայտարարել է, որ ԵՎՐՈ 2012 մրցաշարից հետո ինքը կհեռանա Անգլիայի ազգային հավաքականից:
  "Անգլիայի հավաքականն իր ներուժը կարողացավ ցույց տալ այն ժամանակ, երբ 1966թ.-ին դարձավ աշխարհի չեմպիոն: Հույս ունեմ, որ Կապելլոյի գլխավորությամբ մեր թիմը հեռուն կարող է գնալ եկող տարի կայանալիք Եվրոպայի առաջնությունում: Բայց նույնիսկ եթե մենք չհաղթենք, ապա դա կլինի իմ վերջին մրցաշարը "երեք առյուծների" մարզահագուստով":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 408 | Added by: narekinho | Rating: 5.0/1
Total comments: 0