Home » 2011 » Հուլիս » 15 » Ժերոմ Բոատենգը կխաղա "Բավարիայում"
10:35
Ժերոմ Բոատենգը կխաղա "Բավարիայում"
Անգլիական "Մանչեսթեր Սիթիի" և Գերմանիայի ազգային ընտրանու պաշտպան Ժերոմ Բոատենգը ֆուտբոլային կարիերան կշարունակի Մյունխենում: "Բավարիայի" և "Սիթիի" ղեկավարությունները վերջապես համաձայնության են եկել Բոատենգի տրանսֆերի շուրջ: Պաշտպանն այժմ իր ներկայիս ակումբի հետ գտնվում  է Լոս-Անջելեսում, սակայն օրերս կտեղափոխվի Մյունխեն և բժշկական հետազոտություն կանցնի, որից հետո սպասվում է "Բավարիայի" հետ պայմանագրի ստորագրումը մինչև 2015թ.:
   Նշենք նաև, որ 22-ամյա պաշտպանը անգլիական "Պրեմիեր լիգայում" իր մեկնարկային առաջնությունում մասնակցեց ընդամենը 16 հանդիպման:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 483 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 0