Home » 2011 » Դեկտեմբեր » 24 » Ժոսե Մոուրինյո. "Շատ պատճառներ կան, որոնք ստիպում են հպարտանալ ավարտված տարով"
21:09
Ժոսե Մոուրինյո. "Շատ պատճառներ կան, որոնք ստիպում են հպարտանալ ավարտված տարով"
 Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Նոր տարուց առաջ վերջին անգամ հանդիպել է լրագրողների հետ, որոնց հետ զրույցի ժամանակ գնահատել է անցած 2011թ.-ը: Իսպանական հեղինակավոր AS պարբերականը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը. "Շատ պատճառներ կան, որոնք ստիպում են հպարտանալ 2011թ.-ով: Անչափ կարևոր է, երբ տարվա վերջում նայում ես մրցաշարային աղյուսակին և տեսնում ես, որ քեզանից վերև որևէ ակումբ չկա: Նոր տարվա ընթացքում փորձելու ենք Իսպանիայի գավաթի տիտղոսին ևս մի քանի տիտղոսներ ավելացնել: Հույս ունեմ, որ մեր առջև դրված բոլոր նպատակները կկարողանանք իրականություն դարձնել":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 464 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 1