Home » 2011 » Հունիս » 15 » Ժուան Լապորտա. "Մենք ժառանգություն թողեցինք "Բարսելոնան" պատմության մեջ ամենալավ վիճակով"
10:33
Ժուան Լապորտա. "Մենք ժառանգություն թողեցինք "Բարսելոնան" պատմության մեջ ամենալավ վիճակով"
 Իսպանական Marca  պարբերականին տված հարցազրույցի ժամանակ կատալոնական "Բարսելոնայի" նախկին նախագահ Ժոան Լապորտան գովեստի խոսքեր է ասել թիմի և իր հասցեին: Լապորտան հայտարարել է. "Արդեն մեկ տարի է՝ կատալոնական ակումբը ղեկավարում է Սանդրո Ռոսելը և ավարտված մրցաշրջանը նույնպես հաջողություններով լի էր: Մրցաշրջանը հաջող ստացվեց "Բարսելոնայի" համար, որը նախկին տարիների ժառանգությունն է: Մենք ներկա ղեկավարությանը ժառանգություն թողեցինք "Բարսելոնան"՝ պատմության մեջ ամենալավ վիճակով: Ակումբը շարունակում է գործել այնպես, ինչպես իմ ժամանակ: Դա խոսում է այն մասին, որ ես վատ չեմ կատարել իմ աշխատանքը: Ճիշտ է, մարդիկ կային, ովքեր ուզում էին ներկայացնել, թե գործերը լավ չեն: Բայց ես ուրախ եմ, որ նրանց չհաջողվեց փչացնել իմ հեղինակությունը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 544 | Added by: Hayk | Rating: 5.0/3
Total comments: 0