Home » 2011 » Հունիս » 12 » Ժուանը չի ցանկանում հեռանալ
11:23
Ժուանը չի ցանկանում հեռանալ
Հռոմեական "Ռոմայի" բրազիլացի պաշտպան Ժուանն իտալական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ մայրաքաղաքային "գայլերի" կազմից: "Իհարկե, ճիշտ են այն տեղեկությունները, որ բրազիլական մի շարք ակումբներ ցանկություն ունեին ինձ վերադարձնելու հայրենիք, սակայն ես մերժել եմ բոլոր առաջարկները: Ռոմայի նոր ղեկավարության հետ լավ հարաբերություններ են ձևավորվել, և ես այժմ չեմ ցանկանում ոչ մի տեղ գնալ, նամանավանդ երբ մեր մարզիչն է դարձել Լուիս Էնրիկեն, ով արդեն ինձ հետ անձնական զրույց է ունեցել",-Lance.net պարբերականին ասել է բրազիլացի պաշտպանը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 466 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0