Home » 2012 » Հունվար » 25 » Ժոզե Մոուրինյո. "Ամեն ինչ կտեսնեք հենց հանդիպման ժամանակ"
13:30
Ժոզե Մոուրինյո. "Ամեն ինչ կտեսնեք հենց հանդիպման ժամանակ"
 Մադրիդի "Ռեալի" երևի ամենակարևոր դեմքերից մեկը` գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, "Բարսելոնայի" հետ կայանալիք գավաթային պատասխան խաղից առաջ նշել է, որ այն ֆուտբոլիստների անունները, ովքեր կհայտավորվեն այդ հանդիպման համար, պարզ կդառնա այսօր առավոտյան կայացած վերջին մարզման ավարտից հետո: Ըստ պորտուգալացի մասնագետի խոսքերի` "սերուցքայիններն" այդ խաղում անելու են ամեն ինչ հաջորդ փուլ դուրս գալու համար: "Բլանկոսների" պաշտոնական կայքը մեջբերում է "Յուրահատուկի" խոսքերը. "Դեռևս պարզ չէ, թե արդյո՞ք խաղադաշտում կհայտնվեն Պեպեն, Դիարան կամ Գրաներոն: Ամեն ինչ պարզ կդառնա վերջին մարզումից հետո, երբ խորհրդակցեմ օգնականիս և բժիշկների հետ:  Իհարկե, մենք "Նոու Կամպ" ենք գնում միայն հաջորդ փուլ դուրս գալու նպատակով: Ինչ վերաբերում է "Պրիմերային", ապա մենք միանձնյա գլխավորում ենք մրցաշարային աղյուսակը` մեզ հետապնդող թիմից առաջ լինելով 5 միավորում, որը նշանակում է, որ "Լա լիգայում" թիմը շատ ճիշտ է գործում: Չեմ ուզում շատ խոսել: Ամեն ինչ կտեսնեք հենց հանդիպման ժամանակ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 405 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0