Home » 2012 » Հունվար » 10 » Ժոզե Մոուրինյո. "Ես հասկանում եմ, թե ինչու Ռոնալդուն այդպես վարվեց"
19:20
Ժոզե Մոուրինյո. "Ես հասկանում եմ, թե ինչու Ռոնալդուն այդպես վարվեց"
 Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պաշտպանել է իր հայրենակից և սան Քրիշտիանո Ռոնալդուին, ով իսպանական "Լա լիգայի" վերջին տուրում "Գրանադայի" հետ կայացած խաղում գնդակ հեղինակելուց հետո չտոնեց իր խփած գնդակը (Խմբ. Նշենք, որ հանդիպումն ավարտվել է "սերուցքայինների" 5-1 հաշվով հաղթանակով): Ռոնալդուն, ով "Գրանադայի" դարպասն ուղարկեց իր թիմի 5-րդ գնդակը, ցույց տվեց մի ժեստ, որն իրենից ներկայացնում է ինքնադժգոհություն, որից հետո գնդակը գլխիկոր տարավ և տեղադրեց դաշտի կենտորում, որն էլ առիթ դարձավ "Սանտիագո Բեռնաբեու" հաճախած երկրպագուների դժգոհությանը և սուլոցներին: Բրիտանական հեղինակավոր Reuters պարբերականը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը. "Ես հասկանում եմ, թե ինչու Ռոնալդուն այդպես վարվեց: Կարևոր է, երբ նա տոնում է իր հեղինակած գոլը, սակայն այդ խաղում նա մրցակցի դարպասը գրավեց միայն 90-րդ րոպեին, որն էլ ինքնադժգոհության պատճառ էր: Ես տեսել եմ, թե ինչպես է Ռոնալդուն տոնում իր գոլերը: Եթե այդ արարքի համար նրան այսպես քննադատում են, ապա պետք է քննադատեն նաև ինձ, քանի որ "Ռեալի" հեղինակած 5 գոլերից և ոչ մեկը ես չտոնեցի: Այն բանից հետո, երբ "Գրանադան" խաղի հաշիվը դարձրեց 1-1, ես դրանից հետո պահեստայինների նստարանից այլևս ոտքի չկանգնեցի":
     Հարգելի այցելուներ, ստորև կարող եք դիտել "Ռեալ Մադրիդ" - "Գրանադա" հանդիպման այդ դրվագը.

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 560 | Added by: Hayk | Rating: 5.0/4
Total comments: 0