Home » 2012 » Հունվար » 7 » Ժոզե Մոուրինյո. "Գվարդիոլան արժանի է տարվա լավագույն մարզչի կոչմանը"
21:21
Ժոզե Մոուրինյո. "Գվարդիոլան արժանի է տարվա լավագույն մարզչի կոչմանը"
 Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ խոսել է Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) կայացրած որոշման մասին` տարվա լավագույն մարզչի վերաբերյալ: Հեղինակավոր AS պարբերականը մեջբերում է պորտուգալացի "սերուցքայինի" խոսքերը. "Կարծում եմ, որ Գվարդիոլան արժանի է տարվա լավագույն մարզչի կոչմանը, քանի որ նա նախորդ մրցաշրջանում շատ բան է արել թիմի համար":
     Բացի դրանից, Մոուրինյոն գովեստի խոսքեր է հղել իր ֆուտբոլիստ Մեսուտ Օզիլի հասցեին. "Մալագայի" հետ կայացած խաղում ինձ շատ դուր եկավ Օզիլի ցուցադրած խաղը: Այն, ինչ նրա հետ կատարվում էր մրցաշրջանի սկզբում, արդեն անցյալում է: Մեզ հետաքրքրում է միայն ապագան":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 414 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0