Home » 2011 » Հուլիս » 18 » Ժոզե Մոուրինյո. "Հաճելի է, երբ "Գալաքսին" խաղում է հաճույք ստանալու համար"
17:49
Ժոզե Մոուրինյո. "Հաճելի է, երբ "Գալաքսին" խաղում է հաճույք ստանալու համար"
 Մենք բոլորս էլ բազմիցս տարբեր տեսակի ու մի քիչ էլ տարօրինակ հայտարարություններ ենք լսել Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի կողմից: Այս անգամ պորտուգալացի մասնագետն ամերիկյան "Լոս-Անջելես Գալաքսի" ակուբի հետ կայացած ընկերական հանդիպումից հետո (Խմբ. Նշենք, որ այդ հանդիպումն ավարտվել է մադրիդցիների հաղթանակով 4-1 հաշվով) կայացած մամուլի ասուլիսի ժամանակ գովեստի խոսքեր է շռայլել իր մրցակից թիմի ֆուտբոլիստներին: Հեղինակավոր Goal.com սպորտային պորտալը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը. "Ինձ միշտ էլ դուր է եկել խաղալ "Գալաքսիի" դեմ: Նրանք ցանկանում են ֆուտբոլ խաղալ, ոչ թե ողջ թիմով կենտրոնանալ պաշտպանությունում: Ուրախ եմ, որ նոր մրցաշրջանից առաջ մեզ բախտ է վիճակվել խաղալ այսպիսի փիլիսոփայությամբ առաջ շարժվող ակումբի հետ: "Գալաքսիի" ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս չեն գալիս հաշիվ պահելու համար (Հ.Գ.: Կարծում ենք, որ այս խոսքով Մոուրինյոն նկատի է ունեցել "Բարսելոնային"): Երևակայեք, նրանք դեմ չեն նաև երբեմն պարտվելուն: Նրանք կարող են ողջ թիմով հավաքվել սեփական կիսադաշտում, սակայն դա չեն անում: Նրանք ցանկանում են հաճույք ստանալ "Ռեալի" հետ խաղալիս":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 406 | Added by: Hayk | Tags: Goal.com սպորտային պորտալ, Լոս-Անջելես Գալաքսի, Ժոզե Մոուրինյո, Մադրիդի Ռեալ, Բարսելոնա | Rating: 5.0/1
Total comments: 0