Home » 2012 » Հունվար » 30 » Ժոզե Մոուրինյո. վերադա՞րձ դեպի Անգլիա
21:25
Ժոզե Մոուրինյո. վերադա՞րձ դեպի Անգլիա
 Բրիտանական մամուլում կրկին խոսակցություններ կան, որ "Յուրահատուկն" այս ամռանը կարող է հեռանալ Մադրիդի "Ռեալից": Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականին անհայտ անձը տեղեկացրել է, որ Ժոզե Մոուրինյոն այս կարճ ժամանակում արդեն հոգնել է Իսպանիայից և ամռանը ցանկանում է վերադառնալ Անգլիա. "Նրան արդեն զզվեցրել է Մադրիդում ունեցած իր կարգավիճակը: Տարբերություն չկա, արդյո՞ք նա այս մրցաշրջանում որևէ տիտղոս կնվաճի "Ռեալի" հետ, թե` ոչ, քանի որ նա արդեն որոշել է, որ վերադառնալու է Անգլիա: Նա այդ չի անում հանուն փողի":
      Օգտվելով ստեղծված իրավիճակից` բրիտանական մամուլն արդեն Մոուրինյոյին ուղարկում է այնպիսի ակումբներ, ինչիպիսին են Լոնդոնի "Արսենալը", "Տոտենհեմը" և "Չելսին", ինչպես նաև շեյխական "Մանչեսթեր Սիթին":
     Հավելենք, որ պորտուգալացի մասնագետի` Անգլիա վերադառնալու մասին տարածված բոլոր խոսակցությունները կարող են և անհիմն լինեն, քանի որ ըստ Մոուրինյոյի և Մադրիդի "Ռեալի" միջև կնքված պայմանագրի` եթե "Յուրահատուկը" ժամկետից շուտ ցանկանա հեռանալ "Ռեալից", ապա որպես տուգանք` ստիպված լինի վճարել 20 մլն եվրո գումար:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 506 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0