Home » 2011 » Հուլիս » 7 » Ջոն Օ'Շին բժշկական հետազոտություն է անցնում "Սանդերլենդում"
13:12
Ջոն Օ'Շին բժշկական հետազոտություն է անցնում "Սանդերլենդում"
 Ինչպես տեղեկացնում են անգլիական ԶԼՄ-ները, "Մանչեսթեր Յունայթեդի" իռլանդացի պաշտպան Ջոն Օ'Շին այժմ գտնվում է "Սանդերլենդի" տրամադրության տակ և անցնում է բժշկական հետազոտություն:
Նշենք, որ "Սանդերլենդը" նախատեսել է 12 մլն եվրո վճարել "Յունայթեդի" երեք ֆուտբոլիստների համար` Դարոն Գիբսոնի, Ջոն Օ'Շիի և Վես Բրաունի համար: Վերջինս հաջողությամբ անցել է բժշկական հետազոտությունը, և սպասվում է, որ "Սանդերլենդը" մոտակա ժամերի ընթացքում կհայտարարի Օ'Շիին ձեռք բերելու մասին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 437 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 0