Home » 2011 » Հունիս » 15 » Ջուզեպպե Ռոսսին սպասում է "Բարսելոնայի" առաջարկին
15:36
Ջուզեպպե Ռոսսին սպասում է "Բարսելոնայի" առաջարկին
 Իսպանական "Վիլյառեալի" իտալացի հարձակվող Ջուզեպպե Ռոսսիի գործակալը խոստովանել է, որ իր "խնամակալը" դեռ սպասում է "Բարսելոնայի" առաջարկին: Ռոսսիի գործակալ Ֆեդերիկո Պաստարելոն ասել է. "Չեմպիոնների լիգայի" եզրափակիչից մեկ շաբաթ առաջ մեզ տեղեկացրին, որ "Բարսելոնան" երեք ֆուտբոլիստ է ցանկանում ձեռք բերել, այդ թվում նաև Ռոսիին, բայց ժամանակը գնում է, իսկ դրությունը չի փոխվում: Մենք "Բարսելոնայից" և "Վիլյառեալից" ազդանշանի ենք սպասում: Եթե պաշտոնական առաջարկություն լինի, կարծում եմ` գործարքը կկայանա: Բայց առայժմ ոչինչ չկա: Այո, Ջուզեպպե Ռոսսիի անձը հետաքրքրում է մի շարք ակումբների՝ մասնավորապես Իտալիայից: Բայց անձամբ ֆուտբոլիստը հիմա երազում է հագնել "Բարսելոնայի" մարզաշապիկը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 455 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 131 2 »
1-10 11-13