Home » 2011 » Դեկտեմբեր » 26 » Կակա. "Եթե խաղալու լինեմ որևէ բրազիլական ակումբում, ապա կընտրեմ "Սան-Պաուլոն"
18:28
Կակա. "Եթե խաղալու լինեմ որևէ բրազիլական ակումբում, ապա կընտրեմ "Սան-Պաուլոն"
 Մադրիդի "Ռեալի" 29-ամյա բրազիլացի կիսապաշտպան Ռիկարդո Կական հայտարարել է, որ չի պատրաստվոմ հեռանալ "Արքայական ակումբից": Բայցևայնպես, բրազիլացին բրազիլական ակումբների մեջ գերակայությունը տալիս է "Սան-Պաուլոյին": O Globo պարբերականին տված հարցազրույցի ժամանակ Կական ասել է. "Ես չեմ պատրաստվում հեռանալ "Ռեալից": Բայցևայնպես, եթե հարկավոր լինի տեղափոխվել որևէ բրազիլական ակումբ, ապա կնախընտրեմ "Սան-Պաուլոն": Իմ ասածից հետևություն մի արեք, որ սրանով ես նրանց դրդում եմ ինձ գնելու: Պարզապես ես կցանկանայի կարիերայիս մայրամուտն անցկացնել "Սան-Պաուլոյում", սակայն եթե նրանք ինձ չցանկանան ձեռք բերել, ապա ստիպված կլինեմ որևէ այլ ակումբ ընտրել":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 412 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0