Home » 2011 » Դեկտեմբեր » 24 » Կակա. "Ռոնալդուն ամենալավն է, իսկ "Բարսելոնան" անպարտելի չէ"
08:41
Կակա. "Ռոնալդուն ամենալավն է, իսկ "Բարսելոնան" անպարտելի չէ"
Մադրիդի "Ռեալի" բրազիլացի կիսապաշտպան Կական իսպանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար մեկնաբանել է իր խաղընկեր Քրիշտիանու Ռոնալդուի խաղը, ինչպես նաև անդրադարձել ներկայիս "Բարսելոնային", որին շատերն անպարտելի են համարում: "Ռոնալդուն բարձր մակարդակի խաղացող է, նա լիարժեք է ու ոչ մի թերություն չունի: Մեսսին էլ ունի իր առանձնահատկությունները, բայց ահա Ռոնալդուին նա զիջում է. պորտուգալացին ոչ մի թույլ կողմ չունի: Ռոնալդուն լավ է խաղում թե աջ, թե ձախ ոտքով, հոյակապ է իրացնում տուգանային հարվածները, գերազանց է խաղում երկրորդ հարկում, բացի այդ խաղային տեխնիկա ունի: Ինչ վերաբերում է ներկայիս "Բարսելոնային", ապա դա այն թիմը չէ, որին բոլորն անպարտելի են համարում: Մենք նրանց հաղթել ենք, ու կարող ենք էլի հաղթել, ուղղակի պետք է ստացվի մեր խաղը, իսկ նրանց մոտ գրեթե միշտ ստացվում է կոլեկտիվ խաղը: Ահա թե որն է նրանց առանձնահատկությունը: Չեմ վախենա ասել, որ ներկայիս "Բարսելոնան" լավագույնն է այն թիմերից, ում դեմ երբևէ խաղացել եմ: Նրանք հիանալի են համագործակցում",- ասել է բրազիլացին Band Sports բրազիլական հանդեսին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 482 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0