Home » 2011 » Հուլիս » 24 » Կական հաստատ կմնա "Ռեալում"
18:08
Կական հաստատ կմնա "Ռեալում"
 Մադրիդի "Ռեալի" և Բրազիլիայի ազգային հավաքականի փորձառու հարձակվողական ոճի կիսապաշտպան Կական հայտարարել է, որ մադրիդյան ակումբից չի պատրաստվում հեռանալ այս ամռան ընթացքում: Բրազիլացին ավելացրեց նաև, որ նոր մրցաշրջանում փորձելու է վերականգնել նախկին խաղը և պայքարելու է ակումբի հետ տարբեր տիտղոսներ նվաճելու համար: Մադրիդյան Marca պարբերականը մեջբերում է բրազիլացի "սերուցքայինի" խոսքերը. "Միշտ էլ հայտարարել եմ, որ ցանկանում եմ մնալ "Ռեալում": Ինձ այստեղ շատ են օգնել ծանր վնասվածքից ամբողջովին վերականգնվելու համար, ինչի համար նրանցից գոհ ու շնորհակալ եմ: Մոուրինյոյի հետ կայացած հանդիպումից հետո հասկացա, որ ես պետք եմ ակումբին, և նա ինձ հետ մեծ հույս եր է կապում և չի ցանկանում ինձ վաճառել: Հույս ունեմ հաճույք ստանալ` Մադրիդում ֆուտբոլ խաղալով":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 490 | Added by: Hayk | Tags: Բրազիլիայի ազգային հավաքական, Մադրիդի Ռեալ, Մոուրինյո, Կակա, սերուցքային, marca, կիսապաշտպան | Rating: 5.0/1
Total comments: 0