Home » 2012 » Նոյեմբեր » 2 » Կական վերագտել է ինքն իրեն
08:43
Կական վերագտել է ինքն իրեն
 Մադրիդի "Ռեալի" բրազիլացի խիստ առանցքային կիսապաշտպան Կական վերջին շաբաթների ընթացքում բավականին առաջընթաց է ապրել՝ պահեստային խաղացողից դառնալով հիմնական կազմի ֆուտբոլիստ: Այսօր անվանի ֆուտբոլիստը արդեն նորից վերադարձել է հայրենի Բրազիլիա, որտեղ պետք է իր ազգային թիմի հետ նախապատրաստվի երկու տարի անց կայանալիք Աշխարհի առաջնությանը: "Քանի որ 2014թ.-ին տեղի է ունենալու տնային առաջնություն, ապա մենք էլ՝ բրազիլացիներս պետք է հնարավորինս լավ պատրաստվենք: Պատասխանատվությունը մի քանի անգամ ավելի շատ է, քան նախկինում: Այդ առաջնությունը շատ ավելի հետաքրքիր է լինելու: Ուրախ եմ, որ կրկին ազգային հավաքական եմ վերադարձել: Այստեղ ինձ ուղղակի գերազանց են դիմավորել թե՛ մարզիչները, թե՛ ֆուտբոլիստները, թե՛ թիմի նվիրյալ երկրպագուները: Ես ինքս դեռ պետք է նախկին վստահությունս վերականգնեմ, ու այդ ժամանակ ամեն բան ավելի լավ կլինի, ավելի լավ կխաղամ",- ասել է անվանի ֆուտբոլիստը:
   Կական խոսել է նաև բրազիլական ֆուտբոլի նոր սերնդի մասին՝ նշելով իսկ, որ թե՛ Նեյմարը, թե՛ Օսկարն ու Լուկասը, իրոք, բավականին զարգացած խաղացողներ են. "Այսօր Նեյմարն աստղային օրեր է ապրում իր հայրենի Բրազիլիայում: Ես նրա տարիքում երազում էի խաղալ եվրոպական գերակումբում, և այդ պատճառով էլ, երբ "Միլանից" իսկ առաջարկ ստացա, չերկմտեցի: Թե արդյոք Նեյմարը կարող է տեղափոխվել "Ռեալ", ես դեռ ոչինչ չեմ կարող ասել, քանի որ նախ ֆուտբոլիստը պետք է ուզենա հեռանալ Բրազիլիայից: Ինձ բախտ է վիճակվել նրա հետ 2 շաբաթ մարզվել, ինչի համար ես իրոք ուրախ եմ: Այդպիսի տաղանդավոր խաղացող ցանկացած ազգային հավաքականի էլ պետք է մշտապես":
  Կական անդրադարձել է նաև իր՝ Բրազիլիա հնարավոր վերադարձի մասին՝ ասելով, որ եթե իրոք ցանկանա հայրենիք վերադառնալ, ապա "Սան Պաուլոն" կլինի այն գլխավոր թիմը, որտեղ խաղալն իր համար առաջնային կլինի. "Ես դեռ պատրաստվում եմ մի քանի տարի էլ հանդես գալ Եվրոպայում, քանի որ դեռ վստահ եմ իմ ուժերին: Թեև մրցաշրջանի սկզբում մտածում էր, թե այս տարին կարող է ձախողում լինել ինձ համար, սակայն խաղալով "Ռեալի" պես թիմում՝ ես ինքս կարողացա հասկանալ, թե ինչ է պետք ինձ իրականում: Այժմ վերականգնվել է վստահությունս դեպի սեփական ուժերս: Այսօր սկսել եմ նորմալ ֆուտբոլ ցուցադրել՝ գրեթե մշտապես խաղալու հնարավորություն ունենալով իմ թիմում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 476 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0