Home » 2013 » Ապրիլ » 7 » Կական վնասվա՞ծք է ստացել
13:36
Կական վնասվա՞ծք է ստացել
 Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի առաջին օգնական Այտոր Կարանկան հաստատել է, որ "Լևանտեի" դեմ հանդիպմանը Կական փոխարինվել է զուտ վնասվածքի պատճառով: Հանդիպման արդեն 57-րդ րոպեին բրազիլացուն փոխարինել է արգենտինացի Անխել դի Մարիան, թեև Կական այդ երեկո ուղղակի հիանալի էր խաղում. դարձել էր անգամ գոլի հեղինակ: Նա իրացրել էր 11 մետրանոց հարված հանդիպման 39-րդ րոպեին: Կարանկայի խոսքով՝ շուտով պարզ կլինի վնասվածքի բարդությունը: Հետաքրքիր է, որ Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի անցկացրած 15 խաղերում Կական խփել է 2 գնդակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 323 | Added by: Qnar6530 | Rating: 5.0/1
Total comments: 0