Home » 2013 » Ապրիլ » 12 » Կակային ցանկանում են Թուրքիայից
00:09
Կակային ցանկանում են Թուրքիայից
 Թուրքական "Ֆեներբախչե" ակումբի ղեկավարությունը ցանկանում է ձեռք բերել Մադրիդի "Ռեալի" 30-ամյա կիսապաշտպան Կակային: Թուրքական այդ ակումբի նախագահ Ազիզ Յիլդիրիմը անցկացրել է բանակցությունների առաջին փուլը "Ռեալի" նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ: Հիշեցնենք, որ դեռ ապրիլի սկզբին Կական հրաժարվել է բանակցություններ սկսել "Ֆլամենգո" ակումբի հետ: Նշենք, որ Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանի ընթացքում Կական դաշտ է դուրս եկել 15 անգամ և 2 գոլի հեղինակ դարձել: Այժմ խաղացողը ապաքինվում է թեթևակի վնասվածքից, որը ստացել էր վերջերս:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 372 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0