Home » 2011 » Դեկտեմբեր » 12 » Կալաձեն հեռանում է հավաքականից
07:56
Կալաձեն հեռանում է հավաքականից
Վրաստանի ազգային հավաքականի ավագ և իտալական "Ջենոայի" պաշտպան Կախա Կալաձեն որոշել է ավարտել իր ելույթներն ազգային հավաքականում. այս մասին հաղորդում է վրացական "Новости Грузия" պորտալը: 33-ամյա պաշտպանը շնորհակալություն է հայտնել իր բոլոր գործընկերներից, ինչպես նաև ներողություն է խնդել բոլոր երկրպագուներից հավաքականում անցկացրած հանդիպումներից միայն մեկի համար, որում Կալաձեն երկու ինքնագոլի հեղինակ է դարձել:
  Հավելենք, որ Կալաձեն իր ազգային հավաքականի կազմում առաջին խաղն անցկացրել է 1996թ.-ին՝ Կիպրոսի ընտրանու հետ խաղում: Ընդհանուր առմամբ Կախան հավաքականում անցկացրել է 80-ից ավել հանդիպում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 384 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0