Home » 2011 » Հուլիս » 17 » Կամբիասոն չի տեղափոխվի "Գալաթասարայ"
12:11
Կամբիասոն չի տեղափոխվի "Գալաթասարայ"
Միլանի "Ինտերի" փորձառու արգենտինացի կիսապաշտպան Էստեբան Կամբիասոն վերջնականապես մերժել է թուրքական "Գալաթասարայի" շահավետ առաջարկը: 30-ամյա կիսապաշտպանը գերադասել է մնալ "Ինտերի" շարքերում, քան թե միլիոններ աշխատել Թուրքիայում: Նշենք, որ արգենտինացի խաղացողի պայմանագիրը "ներաձուրիների" հետ ավարտվում է միայն 2014թ.-ին:
Հիշեցնենք, որ Կամբիասոն միացել է "Ինտերին" 2004թ.-ի ամռանը Մադրիդի "Ռեալից", այս տարիների ընթացքում միլանյան թիմում անց է կացրել 277 հանդիպում` խփելով 36 գնդակ, ինչը բավական լավ արդյունք է հենակետային կիսապաշտպանի համար:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 462 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 0