Home » 2012 » Հունվար » 12 » Կամենին տեղափոխվում է "Մալագա"
08:44
Կամենին տեղափոխվում է "Մալագա"
 Կատալոնական "Էսպանյոլի" գործադիր տնօրեն Ժոան Կոլլետն այսօր առավոտյան հայտարարել է, որ իրենք բանակցություններ էին վարում "Մալագայի" հետ և ամենայն հավանականությամբ արդեն շաբաթվա վերջում իրենց կամերունացի դարպասապահ Իդրիս Կամենին կտեղափոխվի հենց "Մալագա": "Տրանսֆերային գործարքը շատ շուտով կավարտվի: Մենք արդեն նախնական համաձայնություն ունենք "Մալագայի" ղեկավարության հետ, այնպես որ ամեն ինչ շատ լուրջ է: Մեր խաղացողն անձամբ ուզում էր հեռանալ թիմից, իսկ մենք ոչ մի խոչընդոտ չենք ստեղծի նրա համար: Մենք կանխիկ գումար չենք ցանկանում, այլ գործարքային ինչ-որ ձեռնտու բան կկնքենք",-Կոլլետի խոսքերը մեջբերել է Sport.es իսպանական պարբերականը:
    Սպասվում է, որ Կամենին "Մալագայի" հետ կկնքի 2.5 տարվա պայմանագիր:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 393 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0