Home » 2011 » Հոկտեմբեր » 30 » Կանալեսը շարքից դուրս է եկել երկար ժամանակով
15:48
Կանալեսը շարքից դուրս է եկել երկար ժամանակով
 ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ "Վալենսիայի" երիտասարդ ու խոստումնալից ֆուտբոլիստ Սերխիո Կանալեսը, ով վարձակալական հիմունքներով Մադրիդի "Ռեալից" տեղափոխվել է "չղջիկների" մարզաբազա, բաց կթողնի Իսպանական "Լա լիգայի" 2011/2012 մրցաշրջանի գրեթե մեծ մասը: Երիտասարդ նախկին մադրիդիստը վնասվածքը ստացել է Բիլբաոյի "Ատլետիկի" հետ կայացած տնային հանդիպման ժամանակ (Խմբ. նշենք, որ հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով): Ըստ նախնական բուժզննման արդյունքների` Կանալեսի վնասվածքը շատ լուրջ է: Որպեսզի վստահ լինեն, թե որքան է վնասվածքի բարդության աստիճանը, 20-ամյա ֆուտբոլիստին վիրահատել են, որի արդյունքում հաստատվել են սկզբնական կանխատեսումները:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 476 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0