Home » 2012 » Ապրիլ » 10 » Կանուտեն այլևս չի՞ խաղա "Սևիլյայի" կազմում
23:45
Կանուտեն այլևս չի՞ խաղա "Սևիլյայի" կազմում
Իսպանական "Սևիլյայի" բազմափորձ հարձակվող Ֆրեդերիկ Կանուտեն, վերջերս ստացած ծանր վնասվածքի պատճառով այս մրցաշրջանում այլևս չի կարողանա դուրս գալ խաղադաշտ. այս մասին հայտնում են իսպանական մարզական հանդեսները: Ինչպես նշել են "Սևիլյայի" ակումբային բժիշկները, ֆուտբոլիստը վնասել է ծնկատակային հոդը, ինչի պատճառով էլ խաղացողը ստիպված է մոտ 6 շաբաթ պարապուրդի հայտնվել:
Հավելենք, որ 32-ամյա ֆուտբոլիստը որոշել էր այս մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ Անդալուզյան թիմից:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 499 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0