22:08 Կանտոնան կցանկանար "Մանչեսթեր Յունայթեդում" տեսնել Վալբուենային | |
Քանի որ "կարմիր սատանաների" կիսապաշտպան Փոլ Սքոուլզը շուտով կավարտի իր ֆուտբոլային կարիերան, այդ պատճառով "Յունայթեդի" ղեկավարությունն այժմ որոնումների մեջ է և փորձում է գտնել մի այնպիսի ֆուտբոլիստի, ով կարող է լիարժեք փոխարինել "կարմիր սատանաների" կենդանի լեգենդ կիսապաշտպանին: Այս առնչությամբ "Մանչեսթեր Յունայթեդի" նախկին հարձակվող ֆրանսիացի Էրիկ Կանտոնան մանչեսթերյան ակումբի ղեկավարությանը խորհուրդ է տալիս ակումբ հրավիրել ֆրանսիական "Մարսելի" կիսապաշտպան Մատյե Վալբուենային, ով այժմ ֆրանսիական ակումբում փայլուն մարզավիճակոմ է գտնվում և ֆանտաստիկ ֆուտբոլ է ցուցադրում: Սակայն Վալբուենան չի ցանկանում այս հարցում շտապ որոշում կայացնել: Այս առիթով լրագրողների հետ կայացած մամլո ասուլիսի ժամանակ Վալբուենան ասել է. "Իհարկե, դժվար կլինի հրաժարվել մեծ ակումբի առաջարկից: Սակայն ես այժմ չեմ ցանկանում որևէ բանի մասին մտածել և շարունակելու եմ պաշտպանել իմ ներկայիս ակումբի շահերը": Նշենք, որ Սըր Ալեքսը մեծ հնարավորություն է ստացել հետևելու Վալբուենային, քանի որ վաղը "Չեմպիոնների լիգայի" 1/8 եզրափակչի շրջանակներում "կարմիր սատանաները" խաղալու են "Մարսելի" հետ, և սպասվում է, որ այդ խաղը շատ խոստումնալի է լինելու:
| |
|
Total comments: 1 | |
| |