Home » 2012 » Հունվար » 27 » Կանտոնան կդառնա սերիական մարդասպաններ որոնող
18:31
Կանտոնան կդառնա սերիական մարդասպաններ որոնող
 Ֆրանսիական հայտնի ամսագրերը հաղորդում են, որ մոտ ժամանակներս Ֆրանսիայի ազգային հավաքականի և "Մանչեսթեր Յունայթեդի" լեգենդ Էրիկ Կանտոնային կտեսնենք ուրիշ տեսանկյունից: Այսպես, պարզվել է, որ ֆրանսիացին շարունակում է նկարահանվել ֆիլմերում: Շուտով մեծ էկրան կբարձրանա Switch վերնագրով ֆիլմ (Խմբ. Նշենք, որ այն թարգմանվում է որպես "Անջատիչ"), որտեղ գլխավոր դերում է հայտնվել հենց Կանտոնան, ում առաքելությունը սերիական մարդասպանների որոնմամբ զբաղվելն է:
     Հարկ է նշել, որ Կանտոնայի դերասանական կարիերան սկսվել է 1998թ.-ից, երբ ֆրանսիացին առաջին անգամ նկարահանվեց "Էլիզաբեթ" ֆիլմում:
     Հավելենք, որ ստորև կարող եք դիտել այդ ֆիլմից մի քանի դրվագներ.

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 490 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0