Home » 2011 » Հունիս » 1 » Կապանի "Գանձասարը" հրաժարվել է երեք արտասահմանցի ֆուտբոլիստներից
20:46
Կապանի "Գանձասարը" հրաժարվել է երեք արտասահմանցի ֆուտբոլիստներից
 Կապանի "Գանձասարի" գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ կապանյան թիմի ղեկավարությունը որոշել է հրաժարվել 3 լեգեոնական ֆուտբոլիստներից` Դավիթ Խանիշվիլուց, Վիրգին Մարշելավայից և Անգել Ֆլորինից: Գլխավոր մարզիչը դա պատճառաբանեց այն հանգամանքով, որ այդ ֆուտբոլիստներն այժմ չեն համապատասխանում նրանց ներկայացվող պահանջներին: Ինչ վերաբերում է վերջին շրջանում թիմում փորձաշրջան անցնող 3 նոր լեգեոնական ֆուտբոլիստներին, ամենայն հավանականությամբ,  նրանցից կմնան 2-ը` բրազիլացի Լեանդրոն և բուլղարացի Մարտին Խրիստովը, իսկ մյուս բրազիլացի ֆուտբոլիստը` հարձակվող Կլեյթոնը, փորձաշրջանը հաջող չի հանձնել:
Նշենք, որ Լեանդրոն կենտրոնական կիսապաշտպան է և նախկինում հանդես է եկել "Գանձասարում", իսկ բուլղարացի Խրիստովը ձախ կիսապաշտպան է և նախորդ մրցաշրջանում ելույթ է ունեցել Բալչիկ քաղաքի "Չեռնոմորեցում"։
Առայժմ այս ֆուտբոլիստների հետ պայմանագրեր չեն ստորագրվել: Սպասվում է, որ թիմում կլինեն այլ փոփոխություններ. "Գանձասարը" կհրաժարվի ևս 2-3 ֆուտբոլիստների ծառայություններից: Սակայն այս դեպքում նրանք հայ ֆուտբոլիստներ են: Խաշմանյանը չցանկացավ հրապարակել այդ խաղացողների անունները, միաժամանակ նշելով, որ նրանց ակումբում համապատասխան աշխատանք կառաջարկվի` այդ թվում նաև  մարզչական. "Իհարկե, դա  այն դեպքում, եթե նրանք չցանկանան իրենց մրցելույթները շարունակել այլ թիմերում: Ամեն դեպքում, ակումբը պատրաստ է նրանց ապահովել աշխատանքով, իսկ ընտրությունն արդեն նրանցն է":
Խաշմանյանը նշեց, որ այդ ֆուտբոլիստների վերաբերյալ որոշումը  կընդունվի առաջիկա օրերին:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 386 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0