Home » 2013 » Ապրիլ » 26 » Կապելլո. "Պորտուգալիայի ընտրանու հետ խաղը որոշիչ չի լինելու"
17:41
Կապելլո. "Պորտուգալիայի ընտրանու հետ խաղը որոշիչ չի լինելու"
 Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն կիսվել է սպասվելիք ԱԱ 2014-ում իր գլխավորած հավաքականի դրության մասին իր մտքերով: "Մեր թիմի խաղում առաջընթացը նկատելի է: Ֆուտբոլիստները պատասխանատվությամբ են մոտենում յուրաքանչյուր խաղի, հասկանում են՝ ինչ եմ նրանցից ցանկանում դաշտում և խաղադաշտի սահմաններից դուրս: Այնքան էլ հեշտ չէ սկսել շատ կարևոր մրցաշրջանը նոր պարտականություններով, նոր խաղացողներով և նոր երկրում, որի լեզուն չես հասկանում: Այդ պատճառով էլ, իմ կարծիքով, ստացված արդյունքը անցել է բոլոր սպասելիքները",- ասել է նա: 
  "Պորտուգալիայի հետ խաղը որոշիչ կլինի՞: Ո՛չ, ինչի՞ մասին է խոսքը: Այն կարևոր է, ընդամենը՝ այսքանը: Կարծում եմ, որ ավելի կարևոր կլինի Հյուսիսային Իռլանդիայի ընտրանու հետ խաղը",- հայտնել է գլխավոր մարզիչը:
  Հիշեցնենք, որ Պորտուգալիայի և Ռուսաստանի ազգային հավաքականների միջև խաղը կկայանա Լիսաբոնում հունիսի 7-ին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 378 | Added by: hripsime | Rating: 5.0/1
Total comments: 0