Home » 2012 » Դեկտեմբեր » 31 » Կապելլոն մեկնաբանել է "Ռեալում" տեղի ունեցողը
10:22
Կապելլոն մեկնաբանել է "Ռեալում" տեղի ունեցողը
 Ռուսաստանի ազգային հավաքականի իտալացի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն էլ այսօր խոսել է իր նախկին ակումբներից մեկի` Մադրիդի "Ռեալի" շուրջ այժմ ստեղծված խառը իրավիճակից: "Եթե դու մարզում ես այնպիսի թիմ, ինչպիսին "Ռեալն" է, ապա երբեք քեզ չպետք է վեր դասես ակումբից ու երկրպագուներից: Սա վերաբերում է նաև խաղացողներին: Միայն երկու մարդ կա, որ համարժեք է "Ռեալին"` մեկը Սանտյագո Բեռնաբեուն է, մյուսը` Ալֆրեդո դի Ստեֆանոն. լեգենդներ են նրանք: Որպես մարզիչ` ես իմ խաղացողներից հարգանք եմ պահանջում: Մարդիկ պետք է աշխատեն և կանոնակարգված լինեն: Շատերը զայրանում են, երբ իրենց փոխարինում ես, բայց ես միշտ կարող եմ բացատրել, որ այս կամ այն քայլը բխում է միմիայն թիմի շահերից: Կարող եմ հարցնել խաղացողին, թե ինչու է ինքը մտածում, թե ինքն ավելի արժանի է խաղադաշտ մտնելուն, քան իր խաղընկերը: Ամեն ինչ չէ, որ ֆուտբոլային խաղադաշտում է տեղի ունենում կամ որոշվում: Խաղացողի պահվածքը թիմից դուրս ևս կարևոր է ինձ համար",- ասել է դոն Ֆաբիոն:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 502 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0