Home » 2011 » Նոյեմբեր » 13 » Կապելլոն պարզել է "Ռեալի" գաղտնիքը
09:49
Կապելլոն պարզել է "Ռեալի" գաղտնիքը

Անգլիայի ազգային հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ և նախկինում Մադրիդի "Ռեալը" երկու անգամ գլխավորած Ֆաբիո Կապելլոն երեկ բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ժամանակ կարծիք է հայտնել, որ Մադրիդի "Ռեալը" վերջերս այլ կերպ է սկսել խաղալ "Բարսելոնայի" դեմ խաղերում: "Ակնհայտ է, որ Ժոզե Մոուրինյոն այլ կերպ է սկսել խաղալ "Բարսելոնայի" դեմ, և դա տեղի ունեցավ "Սանտյագո Բերնաբեու" մարզադաշտում կայացած առաջին հանդիպումից հետ: Սկզբում "Ռեալը" գործում էր հակագրոհների մարտավարությամբ, սակայն Պեպեի հեռացումից հետո թիմը դուրս եկավ պաշտպանությունից և սկսեց ճնշում գործադրել մրցակցի վրա: Եվ այդ պահից ի վեր "Բարսայի" դեմ խաղի փիլիսոփայությունը փոխվեց: Գուցե Պեպեի հեռացումից հետո "Ռեալում" հասկացան, որ կարող են հաղթել հակառակորդին՝ ցուցադրելով հարձակվողական ոճի ու գերարագ ֆուտբոլ",- հայտարարել է Կապելլոն:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 494 | Added by: Hartsat | Rating: 5.0/3
Total comments: 2