Home » 2013 » Ապրիլ » 1 » Կառլենը խաղում է, Գևորգը՝ փոխարինման մտնում
09:39
Կառլենը խաղում է, Գևորգը՝ փոխարինման մտնում
 Վերջապես խաղադաշտ են վերադարձել Դոնեցկի "Մետալուրգի" կազմում ընդգրկված հայ լեգիոներները՝ Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներ Կառլեն Մկրտչյանն ու Գևորգ Ղազարյանը: Վերջիններս օգնեցին իրենց թիմին առաջնության հետնապահ Զապորոժեի "Մետալուրգին" հաղթել 2-0 հաշվով: Հարկ է նշել, որ այս հաղթանակը Դոնեցկի "Մետալուրգի" համար շատ կարևոր էր հատկապես հոգեբանական առումով, քանի որ վերջապես հաջողվեց ընդհատել շատ անհաջող ելույթների շարքը:
  Կառլեն Մկրտչյանն առանց փոխարինման մասնակցեց ողջ հանդիպմանը, իսկ ահա Գևորգ Ղազարյանը, ով ներկայումս ոչ այնքան լավ մարզավիճակի պատճառով "Մետալուրգի" վերջին հանդիպումներում տեղ էլ չէր գտնում թիմի հիմնական կազմում, խաղի 59-րդ րոպեին ասպարեզ մտավ Էբեսիլիոյի փոխարեն:
  Այս հաղթանակից հետո 7-րդ հորզոնական բարձրացած "Մետալուրգը" հաջորդ՝ 23-րդ տուրում ապրիլի 7-ին սեփական հարկի տակ կհյուընկալի Նիկոլայ Կոստովի "Կարպատներին": Ի դեպ, Կաստովը ամիսներ առաջ մարզում էր Դոնեցկի "Մետալուրգին":
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 383 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0