Home » 2012 » Ապրիլ » 25 » Կառլոսն ուրախ է, որ "Բարսելոնան" եզրափակչում չէ
19:23
Կառլոսն ուրախ է, որ "Բարսելոնան" եզրափակչում չէ
 Մախաչկալայի "Անժիի" տնօրեն Ռոբերտո Կառլոսը շատ մեծ ուրախություն է ապրել, երբ հայտնի է դարձել, որ կատալոնական "Բարսելոնան" չի դուրս գալու "Չեմպիոնների լիգայի" եզրափակիչ, այլ Լոնդոնի "Չելսին"։ Լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ Մադրիդի "Ռեալի" լեգենդար 3 համարը խոսել է ինչպես երեկվա "Բարսելոնա" - "Չելսի" խաղի մասին, այնպես էլ այսօր կայանալիք "Ռեալ Մադրիդ" - "Բավարիա" հանդիպման մասին։ Բրազիլացի եզրայինն ասել է․ "Արդյո՞ք ես ուրախ եմ, որ երեկ "Բարսելոնան" չկարողացավ հաղթահարել "Չելսիի" արգելքը։ Միանշանակ, այո, ես ուրախ եմ, սակայն ոչ թե նրա համար, որ հոգով ատում եմ այդ ակումբին, այլ նրա համար, որ այժմ եթե "Ռեալը" դուրս գա եզրափակիչ, որում վստահ եմ, ապա նրա համար ավելի հեշտ կլինի հաղթել "Ալիանց Արենայում", քան այն դեպքում, երբ հակառակորդը "Չելսիի" փոխարեն "Բարսելոնան" լիներ։ Կարծում եմ, որ երեկվա խաղը շատ յուրահատուկ էր։ Այդ խաղը չեմ կարող համեմատել կարիերայիս ընթացքում անցկացրած կամ տեսած որևէ խաղի հետ։ Ես այդպիսի խաղ չէի տեսել, քանի որ առաջին անգամ եղավ, երբ գրոհող թիմը, ով խաղի ղեկն իր ձեռքն է վերցրել, չկարողացավ հաղթել մրցակցին, ով միանշանակ պաշտպանողական ֆուտբոլ էր ցուցադրում։ Այդ հանդիպումը կարող եմ բնութագրել այսպես․ հարձակումն ընդդեմ պաշտպանության։ Ես մի փոքր երկրպագում էի "Չելսիին" հենց նույն պատճառով, որն ասացի հարցազրույցի սկզբում։ Ինչ վերաբերում է այսօր կայանալիք "Ռեալ Մադրիդ" - "Բավարիա" հանդիպմանը, ապա կարծում եմ, որ "Ռեալը" կհաղթի 2-0 հաշվով, ընդ որում՝ այսօրվա խաղում իմ հարազատ ակումբից աչքի կընկնեն Բենզեման և Ռոնալդուն"։
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 508 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0