Home » 2011 » Հոկտեմբեր » 13 » Կառվալիոն շտապո՞ւմ է հեռանալ
07:50
Կառվալիոն շտապո՞ւմ է հեռանալ
 Ինչպես նշում են իտալական ԶԼՄ-ները, Թուրինի "Յունվենթուսի" ղեկավարությունը լրջորեն մտադրվել է եկող ամռանը ձեռք բերել Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի պաշտպան Ռիկարդու Կառվալիոյին: Նշենք, որ պորտուգալացու պայմանագիրն "Արքայական ակումբի" հետ ավարտվում է 2012թ.-ի ամռանը, և "Ռեալը" բնականաբար չի ցանկանում ֆուտբոլիստին հենց այնպես բաց թողնել: Մադրիդյան ակումբը փորձելու է պաշտպանին վաճառել այս ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Հավելենք, որ թուրինցիներից բացի, Կառվալիոյի համար ամենայն հավանականությամբ պայքարելու են նաև Մախաչկալայի "Անժին" ու թուրքական "Ֆեներբախչեն":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 437 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0