Home » 2012 » Նոյեմբեր » 19 » Կառլեն Մկրտչյանը` տուրի խորհրդանշական հավաքականում
18:40
Կառլեն Մկրտչյանը` տուրի խորհրդանշական հավաքականում
 Ուկրաինայի առաջնության 16-րդ տուրից հետո էլ ուկրաինական "UA-Футбол" կայքը կազմել է այդ տուրի խորհդանշական հավաքականը: Այստեղ է հայտնվել նաև Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի "Մետալուրգի" կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը: Հեղինակավոր կայքը Կառլենի մասին արտահայտվել է այս կերպ. "Թիմում առկա պաշտպանների սակավաթվության պատճառով Յուրի Մաքսիմովը ստիպված էր պաշտպանություն տեղափոխել հայ կիսապաշտպանին: Անցած տուրում էլ Մկրտչյանը փակեց աջ պաշտպանի դիրքը, իսկ "Դինամոյի" դեմ խաղում նա հիանալի խաղաց կենտրոնական պաշտպանի դիրքում ու հիանալի գործեց փոխչեմպիոնի հարձակման գծի դեմ պայքարում":
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 522 | Added by: Gag18 | Rating: 5.0/2
Total comments: 0