12:11 Կառլո Անչելոտտի. "Չելսիի հարձակվողները լավագույնն են "Պրեմիեր լիգայում" | |
Անգլիական "Պրեմիեր լիգայի" մարտ ամսվա լավագույն մարզիչ ճանաչված Կառլո Անչելոտտին խոսել է իր թիմի աստղային հարձակվողների մասին, ովքեր գոլ չեն խփում սկսած փետրվար ամսից. "Զարմանալի է, բայց Տորեսը, Անելկան, Դրոգբան և Կալուն գոլ չեն խփել "Պրեմիեր լիգայի" վերջին 4 հանդիպումներում: Սակայն ես հաստատ կարող եմ ասել, որ իմ տրամադրության տակ ունեմ "Պրեմիեր լիգայի" լավագույն հարձակվողներին: Վաղ, թե ուշ այս տղաները հունի մեջ կընկնեն ու կսկսեն ռմբահարել մրցակիցների պաշտպանությունը: Դրանից միայն կշահի մեր թիմը":
| |
|
Total comments: 3 | |
| |