Home » 2012 » Հունվար » 8 » Կարդոներ. "Բարսելոնան" այլևս չի վախենում "Ռեալից"
08:59
Կարդոներ. "Բարսելոնան" այլևս չի վախենում "Ռեալից"
 Կատալոնական "Բարսելոնայի" հասարակայնության հետ կապերի գծով փոխնախագահ Խորդի Կարդոները հայտնել է, որ այժմ իր թիմը չի վախենում Մադրիդի "Ռեալից" այնպես, ինչպես դա լինում էր 21-րդ դարի սկզբին: "Արդեն անցել են այն տարիները, երբ "Բարսելոնայի" երկրպագուները վախենում էին "Ռեալի" հետ հանդիպումներից: Այժմ մենք ցանկանում ենք խաղալ նրանց հետ ամենուր ու ցույց տալ մեր իսկական ուժը: Հույս ունեմ` հնարավոր կլինի մադրիդցիների հետ հանդիպել "Արքայական գավաթի" 1/4 փուլում: Ինչ վերաբերում է պաշտոնական հարաբերություններին, ապա երկու թիմերն էլ լավ գործընկերներ են ֆուտբոլային աշխարհում",-ասել է Կարդոներան հանրահայտ AS օրաթերթին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 445 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0