16:10 Կարիերան ավարտելուց հետո Ռաուլը աշխատանքի կանցնի "Ռեալում" | |
Գործող ֆուտբոլիստի իր կարիերան ավարտելուց հետո ներկայումս Գելզենկիրխենի "Շալկե 04"-ի կազմում ելույթ ունեցող, Մադրիդի "Ռեալի" նախկին ավագ Ռաուլ Գոնսալես Բլանկոն իսպանական ակումբում նոր պաշտոն կստանա: Հիշեցնենք, որ "Շալկե 04"-ի կազմում Ռաուլը ելույթ է ունենում 2010թ.-ից սկսած:Ռաուլի գործակալ Խինես Կարվախալիի խոսքերն է մեջբերում հեղինակավոր Terra պարբերականը. "Գերմանական ակումբի հետ Ռաուլի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2012թ.-ի հունիսը: Գերմանիայում նրա ապագան քննարկելու ենք մրցաշրջանի ավարտից հետո: Հնարավոր է, որ պայմանագիրը երկարաձգենք ևս մեկ տարով, իսկ կարիերան ավարտելուց հետո Ռաուլն աշխատանքի կանցնի Մադրիդի "Ռեալում": | |
|
Total comments: 0 | |